Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ. Տևական լռությունից հետո Շուշան Պետրոսյանը որոշեց հիշեցնել իր մասին

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ. Տևական լռությունից հետո Շուշան Պետրոսյանը որոշեց հիշեցնել իր մասին
27.01.2014 | 13:04

Մի պահ թվում էր, թե հասունացման արդյունքում հասկացել է, որ երբեմն կամ, ավելի ճիշտ, իր պարագայում լռելը միշտ էլ խոսելուց առավել խոսուն է, բայց շոու բիզնեսի ներկայացուցչի համար մեդիայում չերևալը հավասարազոր է մահվան, դրա համար էլ որոշեց թեկուզ հավանական պարսավանքի գնով, այնուամենայնիվ, վերադառնալ մեդիա դաշտ: Եվ այսպես, ինչի՞ց է դժգոհ Մաքսային միությանը, իրենց աշխատավարձի բարձրացմանը, կուտակային կենսաթոշակին, գազային համաձայնագրին և Հայաստանը գաղութացնող բոլոր որոշումներին պարտադիր կողմ քվեարկած պատգամավորը: Նկարներում, իր ձևակերպմամբ, փոքրագլուխ նեգատիվների՞ց: Դե արի ու ՀՀԿ խարանը կրող երեսփոխանին բացատրիր՝ բոլորը չեն, որ աշխատում են «ազգային ժողով» կոչված օլիգարխների ակումբում, օգտվելով «բացառիկ ապահով» Հայաստանի մենաշնորհած բարիքներից, և այդ շենքից դուրս կա ուրիշ՝ իրական Հայաստան, որն անյքան էլ ապահով չի, ու մարդիկ գոյատևման ամենօրյա կռիվ ունեն տալու, ու որ «Քելեր ցոլեր» լսելն էլ իրենց չի օգնում այդ հարցում, էլ չեմ ասում, որ «Քելեր ցոլերին» վաղուց եթերներում փոխարինել եք Արմենչիկներով և Թաթուլներով, որովհետև դուք դրա կրողն եք, ու մեդիային ստիպել եք իջնել ձեր բնազդների բավարարման մակարդակին: Մեր երեսփոխանը դժգոհում է կիսագրագետ ժուռնալիստների՞ց: Դե արի բացատրի, որ ամենագրագետ լրագրողն անգամ ի վիճակի չի Գալուստի, Մանվելի կամ Լիմինդրովիչի խոսքն այնպես ներկայացնել, որ non stop հայհոյանքների ալիք չառաջանա: Պարզվում է՝ մեր երեսփոխանը ջերմեռանդորեն աղոթում է մեղքերի մեջ կորած բողոքող զանգվածի համար: Իրոք որ, հուզիչ տեսարան է, երբ պատկերացնում եմ Շուշանին ՀՀԿ հպատակ հոգևոր առաջնորդների միջավայրում աղոթելիս, բենթլինելով, «գորշ գայլերի» հետ միասին՝ կաթողիկոսի ամպհովանու տակ: Իսկ ինչ վերաբերում է սրբության սրբոց բանակին, այստեղ հարց է առաջանում՝ ո՞ր բանակի: Այն բանակի, որ վերածվել է սպանդանոցի՞ մեր երեխաների համար: Այն բանակի, որտեղ զինվորին ստորացնելով հասցնում են խելագարության կամ ինքնասպանությա՞ն: Այն բանակի, որն ընդամենը դարձել է օլիգարխ գեներալների անսահման հարստության աղբյո՞ւր: Թե՞ այն բանակի, որի գեղագիտական և բարոյական դաստիարակության համար նախատեսված գումարները, քո հովանու ներքո, լղոզվում են կեղծ հայրենասիրական կլկլոցների տարափի տակ: Այն բանակի, որտեղ ծնողներն իրենց երեխային ճանապարհելուց հետո մեկ երազանք են փայփայում, որ իրենց երեխան առողջ ու անվնաս հե՞տ գա: Հիմա դավաճանն ո՞վ է, այս ամենը նկատո՞ղը, թե՞ այս վիճակին հասցնողը: Վերջում՝ մեկ հիշեցում: Երեկվա օրն արդեն պատմություն է, և ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չի լինի փոխել այն, գոնե ապագայի մասին մտածելով հաշիվ տվեք ձեզ, թե ինչ եք անում այս ժողովրդի հետ: Մեր ժողովուրդը բարի է, ու դժվար է նրան հիշաչար անվանել: Անմիտ արտահայտությունների փոխարեն ճիշտ կլինի ամեն անցորդից ներողություն խնդրեք՝ ամեն օր, ամեն վայրկյան: Հեղինակություն դառնալը շատ դժվար է, իսկ կորցնելը՝ անհամեմատ հեշտ:

Դիտվել է՝ 2420

Մեկնաբանություններ